Անցնել բովանդակությանը

Հոդված 14. Ստացված փաստաթղթերի և տեղեկությունների օգտագործումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14. Ստացված փաստաթղթերի և տեղեկությունների օգտագործումը

1. Կողմերի մաքսային ծառայությունները իրենց արձանագրություններում, հաղորդումներում և այլ նյութերում, ստուգումների կամ քննությունների ընթացքում, մաքսային իրավախախտումների հետ կապված դատական կամ վարչական գործերում որպես ապացույց կարող են օգտագործել սույն Համաձայնագրին համապատասխան ստացված տեղեկությունները և փաստաթղթերը: Այդ տեղեկությունների և փաստաթղթերի գնահատումը, ինչպես նաև դրանց օգտագործման հնարավորությունը և կարգը դատական և վարչական գործերում որոշվում են հարցում անող Կողմի օրենսդրության համապատասխան:

2. Հարցմամբ ներկայացված տեղեկությունները, հաղորդումները և փաստաթղթերը օգտագործվում են բացառապես սույն Համաձայնագրի իրականացման նպատակով և չեն կարող փոխանցվել որևէ մեկին կամ օգտագործվել այլ նպատակների համար` առանց այդ տեղեկությունները ներկայացրած մաքսային ծառայության համաձայնության:

3. Սույն հոդվածի 2-րդ կետի դրույթները չեն վերաբերում թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի ապօրինի շրջանառության հետ կապված իրավախախտումների վերաբերյալ նյութերին: Այդպիսի տեղեկություն կարող է տրամադրվել թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարով անմիջականորեն զբաղվող մարմիններին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։