Հոդված 16. Համաձայնագրի իրականացումը
Հոդված 16. Համաձայնագրի իրականացումը
1. Սույն Համաձայնագրով նախատեսված համագործակցությունը իրականացվում է անմիջականորեն մաքսային ծառայությունների միջև: Ողջ գրագրությունը պետք է կատարվի ռուսերեն:
2. Կողմերի մաքսային ծառայությունները, իրենց իրավասության շրջանակներում, հրապարակում են սույն Համաձայնագրի իրականացման համար անհրաժեշտ նորմատիվ ակտեր:
3. Սույն Համաձայնագրի իրականացման համար Կողմերը կհանձնարարեն իրենց մաքսային ծառայություններին` առանձին համաձայնագրեր կնքել մաքսային երկկողմ հարաբերությունների ամբողջ համալիրի վերաբերյալ: