Անցնել բովանդակությանը

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Սույն համաձայնագրի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

անձ՝ ֆիզիկական անձը, այդ թվում՝ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձը, իրավաբանական անձը, ինչպես նաև իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպությունը.

հետագծելիության մեխանիզմ՝ հետագծելիության ազգային համակարգերից տեղեկությունների փոխանակման մասով տեղեկատվական փոխգործակցությունը, որն իրականացվում է հետագծելիության նպատակներով.

հետագծելիության ազգային համակարգ՝ համակարգը, որն ապահովում է հետագծելիության ենթակա ապրանքների և այդ ապրանքների շրջանառության հետ կապված գործառնությունների մասին տեղեկությունների հավաքման, հաշվառման և պահպանման հետագծելիությունը.

ապրանքների շրջանառություն՝ հետագծելիության ենթակա ապրանքների բացթողումը՝ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում այդ ապրանքների իրացումը, իրացման հետ կապված մեկ անդամ պետության տարածքից այլ անդամ պետության տարածք դրանց տեղափոխումը, ինչպես նաև սույն համաձայնագրի 4-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից սահմանված դեպքերում.

հետագծելիություն՝ ապրանքների շրջանառության հետ կապված գործառնությունների նկատմամբ հսկողությունը.

ապրանքների իրացում՝ ապրանքները տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքը մի անձի կողմից այլ անձի փոխանցելը՝ անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված ցանկացած եղանակով.

մանրածախ առևտուր՝ առևտրային գործունեության տեսակ, որը կապված է ապրանքների ձեռքբերման և վաճառքի հետ՝ դրանք անձնական, ընտանեկան, կենցաղային նպատակներով և ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապ չունեցող այլ նպատակներով օգտագործելու համար.

ուղեկցող փաստաթուղթ՝ հաշիվ-ապրանքագիր կամ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթուղթ, որից վերցված տեղեկությունները ներառվում են հետագծելիության ազգային համակարգում.

հետագծելիության ենթակա ապրանքներ՝ ապրանքներ, որոնց նկատմամբ սույն համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան հետագծելիություն է իրականացվում։

Սույն համաձայնագրում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով և Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերով սահմանված իմաստներով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։