Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

1. Սույն համաձայնագրի իրագործման նպատակով՝ ապրանքների այն հայտարարագրում, որին համապատասխան հետագծելիության ենթակա ապրանքները գրանցվում են «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով, ինչպես նաև ուղեկցող փաստաթղթերում պետք է նշվեն հետագծելիության իրականացման նպատակով օգտագործվող ապրանքների հաշվառման քանակական միավորների և հետագծելիության ենթակա ապրանքների՝ այդ միավորներով արտահայտված քանակության մասին տեղեկությունները: Նման տեղեկություններն ապրանքների հայտարարագրում նշվում են ապրանքների հայտարարագրի ձևը լրացնելու համար Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով, իսկ ուղեկցող փաստաթղթերում՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանված կարգով:

2. Հանձնաժողովի խորհուրդը կարող է սահմանել հետագծելիության իրականացման և (կամ) հետագծելիության մեխանիզմի գործունեության առանձնահատկություններն այն դեպքերում, երբ հետագծելիության ենթակա ապրանքների նկատմամբ կիրառվել են մաքսային հայտարարագրման առանձնահատկություններ կամ ապրանքների բացթողում՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը:

3. Հետագծելիության ենթակա ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից այլ անդամ պետության տարածք տեղափոխելուց տարանցիկ հայտարարագրում նշվում են ուղեկցող փաստաթղթի վավերապայմանները։

Նման ապրանքների մասին տեղեկությունները ներառվում են Հայաստանի Հանրապետության հետագծելիության ազգային համակարգում մինչև սույն համաձայնագրի 8-րդ հոդվածի 3-րդ կետում նշված կազմով Հայաստանի Հանրապետության տարածքից այլ անդամ պետության տարածք դրանք տեղափոխելու պահը և ուղարկվում են այլ անդամ պետությունների հետագծելիության ազգային համակարգեր՝ սույն համաձայնագրում սահմանված կարգով և պայմաններով։

Հանձնաժողովի խորհուրդը կարող է սահմանել ուղեկցող փաստաթղթի՝ սույն կետի առաջին պարբերության մեջ նշված վավերապայմանները և դրանք տարանցիկ հայտարարագրում մուտքագրելու կարգը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։