Հոդված 4
Հոդված 4
1. Հետագծելիության ազգային համակարգերի ստեղծումն ու դրանց գործունեության ապահովումն իրականացվում են անդամ պետությունների կողմից՝ սույն համաձայնագրին և իրենց օրենսդրությանը համապատասխան՝ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ։
2. Հետագծելիության ազգային համակարգերում ներառվում են հետագծելիության ենթակա ապրանքների և այդ ապրանքների շրջանառության հետ կապված գործառնությունների մասին տեղեկություններ։
3. Ցանկն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Միության մաքսային տարածքում փաստացի գտնվող՝ հետագծելիության ենթակա ապրանքների և այդ ապրանքների շրջանառության հետ կապված գործառնությունների մասին տեղեկությունները ենթակա են ներառման հետագծելիության ազգային համակարգում այն ժամկետներում և կարգով, որոնք սահմանվում են Հանձնաժողովի խորհրդի կողմից ցանկի հաստատման (ցանկի մեջ փոփոխություններ կատարելու) հետ միաժամանակ։
4. Մեկ անդամ պետության տարածքից այլ անդամ պետության տարածք հետագծելիության ենթակա ապրանքների՝ այդ ապրանքների իրացման հետ կապ չունեցող տեղափոխման մասին տեղեկությունները հետագծելիության ազգային համակարգում ներառելու դեպքերը սահմանվում են Հանձնաժողովի խորհրդի կողմից։
Հանձնաժողովի խորհրդի կողմից կարող է սահմանվել նշված տեղեկությունները հետագծելիության ազգային համակարգերում ներառելու կարգ։
5. Հետագծելիության ենթակա ապրանքների և այդ ապրանքների շրջանառության հետ կապված գործառնությունների մասին տեղեկությունները հետագծելիության ազգային համակարգում ներառվում են առնվազն այն ծավալով, որն անհրաժեշտ է հետագծելիության մեխանիզմի գործունեության համար, ինչպես նաև սույն համաձայնագրի 8-րդ հոդվածի 1-ին կետում և 9-րդ հոդվածի 1-ին կետում նշված դեպքերի համար՝ սույն համաձայնագրի 8-րդ հոդվածի 3-րդ կետում նշված կազմով։
6. Հետագծելիության ազգային համակարգը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին՝
1) հետագծելիության ենթակա ապրանքների և այդ ապրանքների շրջանառության հետ կապված գործառնությունների մասին տեղեկությունների լրիվություն.
2) հետագծելիության ենթակա ապրանքների հաշվառում ցանկով նախատեսված քանակական միավորների օգտագործմամբ.
3) ուղեկցող փաստաթղթերի՝ ապրանքների հայտարարագրի հետ փոխկապակցության ապահովում.
4) հաջորդ ուղեկցող փաստաթղթի՝ նախորդ ուղեկցող փաստաթղթի հետ փոխկապակցության ապահովում.
5) հետագծելիության ազգային համակարգում պարունակվող տեղեկությունների ամբողջականություն և հավաստիություն.
6) հետագծելիության ենթակա ապրանքների խմբաքանակի համընդգրկուն փաստաթղթային նույնականացման ապահովում անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան դրանց շրջանառության ժամանակ։
7. Հետագծելիության ազգային համակարգն ստեղծվում և իր գործունեությունն իրականացնում է էլեկտրոնային ձևով։