Անցնել բովանդակությանը

Հոդված 14

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14

1. Հետագծելիության մեխանիզմի ներդրումն իրականացվում է փուլ առ փուլ։

2. Առաջին փուլում հետագծելիության մեխանիզմն իրագործվում է փորձնական ծրագրի շրջանակներում։

3. Անդամ պետությունները պարտավորվում են հետագծելիության մեխանիզմի ներդրման փորձնական ծրագրի իրագործումն սկսել սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 12 ամիսը լրանալուց հետո, բայց ոչ շուտ, քան հերթական օրացուցային ամսվա 1-ը:

Փորձնական ծրագրի իրագործման ժամկետները և պայմանները սահմանվում են Հանձնաժողովի խորհրդի կողմից:

Փորձնական ծրագրի իրագործման ժամկետների և պայմանների մասին Հանձնաժողովի խորհրդի որոշումը պետք է ընդունվի և հրապարակվի սույն համաձայնագրի ստորագրման օրվանից 6 ամսվա ընթացքում:

4. Փորձնական ծրագրի իրագործումն սկսելու օրվանից անդամ պետություններն ապահովում են հետագծելիության ազգային համակարգերի գործունեությունը փորձնական ծրագրի շրջանակներում հետագծելիության մեխանիզմի իրագործման համար անհրաժեշտ ծավալով:

5. Անդամ պետություններն սկսում են հետագծելիության մեխանիզմի մշտական հիմունքներով իրագործումը՝ փորձնական ծրագրի արդյունքներով ընդունված Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշմանը համապատասխան:

Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ հետագծելիության մեխանիզմի մշտական հիմունքներով իրագործումն սկսելու մասին որոշումն ուժի մեջ է մտնում ոչ շուտ, քան դրա պաշտոնական հրապարակման օրվանից 90 օրացուցային օրը լրանալուց հետո։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։