Հոդված 5
Հոդված 5
1. Հետագծելիության ազգային համակարգում ներառվում են տեղեկություններ ստորև ներկայացվածներից՝
1) ապրանքների հայտարարագրից, ապրանքների հայտարարագրի ճշգրտումներից և ապրանքների բացթողման մասին հայտագրից՝ նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելը.
2) ուղեկցող փաստաթղթերից, այդ թվում՝ ճշգրտված ուղեկցող փաստաթղթերից.
3) սույն համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված՝ հետագծելիության ենթակա ապրանքների՝ շրջանառության մեջ ներդրումը հաստատող փաստաթղթերից.
4) սույն համաձայնագրի 6-րդ հոդվածի 3-րդ կետում նշված դեպքերի կամ սույն համաձայնագրի 6-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Հանձնաժողովի խորհրդի կողմից սահմանված դեպքերի ի հայտ գալը հաստատող փաստաթղթերից.
5) հետագծելիության վերսկսումը հաստատող փաստաթղթերից՝ սույն համաձայնագրի 6-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան.
6) անդամ պետությունների օրենսդրությամբ և (կամ) Միության իրավունքի մասը կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով նախատեսված այլ փաստաթղթերից.
7) այլ անդամ պետությունների հետագծելիության ազգային համակարգերից։
2. Սույն հոդվածի 1-ին կետի 2-5–րդ ենթակետերում նշված փաստաթղթերը սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ։
3. Սույն հոդվածի 1-ին կետի 1-6–րդ ենթակետերում նշված փաստաթղթերից տեղեկությունները հետագծելիության ազգային համակարգում ներառվում են այնպիսի ժամկետներում, որոնք սահմանվում են՝
Հանձնաժողովի խորհրդի կողմից՝ սույն հոդվածի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված փաստաթղթերից տեղեկությունների առնչությամբ.
անդամ պետությունների օրենսդրությամբ՝ սույն հոդվածի 1-ին կետի 3-5-րդ ենթակետերում նշված փաստաթղթերից տեղեկությունների առնչությամբ.
անդամ պետությունների օրենսդրությամբ և (կամ) Միության իրավունքի մասը կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով՝ սույն հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետում նշված փաստաթղթերից տեղեկությունների առնչությամբ։
4. Այլ անդամ պետությունների հետագծելիության ազգային համակարգերից տեղեկություններն անդամ պետության հետագծելիության ազգային համակարգում ներառվում են Հանձնաժողովի խորհրդի կողմից սահմանվող ժամկետներում։
5. Տեղեկությունները հետագծելիության ազգային համակարգ մուտքագրելու համար պատասխանատու անձինք սահմանվում են համապատասխան անդամ պետության օրենսդրությամբ։
6. Հետագծելիության ենթակա ապրանքների և այդ ապրանքների շրջանառության հետ կապված գործառնությունների մասին տեղեկությունները հետագծելիության ազգային համակարգերում պահելու ժամկետը սահմանվում է Հանձնաժողովի խորհրդի կողմից։
7. Սույն համաձայնագրին համապատասխան հետագծելիությունն ապահովելու նպատակներով օգտագործվում են տեղեկություններ, այդ թվում՝ այն ապրանքների հայտարարագրերից, որոնց փոխանակումն իրականացվում է Միության իրավունքի մասը կազմող միջազգային պայմանագրերին և ակտերին համապատասխան։