Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

1. Անդամ պետությունը, որի տարածքից տեղափոխվում են հետագծելիության ենթակա ապրանքները, ապահովում է այդ անդամ պետության հետագծելիության ազգային համակարգում պարունակվող՝ հետագծելիության ենթակա ապրանքների և այդ ապրանքների շրջանառության հետ կապված՝ տարբեր անդամ պետությունների անձանց միջև իրականացվող գործառնությունների վերաբերյալ տեղեկությունների ուղարկումն այն անդամ պետություն, որի տարածք են տեղափոխվում այդ ապրանքները, և այնպիսի անդամ պետություններ, որոնց տարածքներով ենթադրվում է իրականացնել հետագծելիության ենթակա ապրանքների փոխադրումը, ինչպես նաև այլ անդամ պետություններ, եթե դա նախատեսված է այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքից տեղափոխվում են հետագծելիության ենթակա ապրանքները:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված տեղեկություններն ուղարկվում են այն անդամ պետության հետագծելիության ազգային համակարգում այդպիսի տեղեկությունների մուտքագրման օրվանից ոչ ուշ, որի տարածքից տեղափոխվում են հետագծելիության ենթակա ապրանքները:

3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված տեղեկություններն ուղարկվում են էլեկտրոնային տեսքով՝ հետևյալ կազմով (եթե այլ բան սահմանված չէ Հանձնաժողովի խորհրդի կողմից)՝

1) այն անդամ պետության ծածկագիրը, որի տարածքից տեղափոխվում են հետագծելիության ենթակա ապրանքները.

2) տեղեկություններ այն անձի մասին, որն այլ անձի է փոխանցում ապրանքները տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իր իրավունքը, կամ այն անձի մասին, որն իրականացնում է այդ ապրանքների իրացման հետ կապ չունեցող՝ այդ ապրանքների տեղափոխում մեկ անդամ պետության տարածքից այլ անդամ պետության տարածք, Հանձնաժողովի խորհրդի կողմից սահմանվող դեպքերում՝ սույն համաձայնագրի 4-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝

անվանում կամ ազգանուն, անուն, հայրանուն (առկայության դեպքում),

նույնականացման ծածկագիրը (համարը)՝ Հայաստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարը, Բելառուսի Հանրապետության դեպքում՝ վճարողի հաշվառման համարը, Ղազախստանի Հանրապետության դեպքում՝ անհատական նույնականացման համարը և բիզնես-նույնականացման համարը, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման համարը.

3) այն անդամ պետության ծածկագիրը, որի տարածք են տեղափոխվում հետագծելիության ենթակա ապրանքները.

4) տեղեկություններ այն անձի մասին, որին սույն կետի 2-րդ ենթակետում նշված անձի կողմից փոխանցվել է ապրանքները տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքը,

անվանում կամ ազգանուն, անուն, հայրանուն (առկայության դեպքում),

գտնվելու վայրը (բնակության վայրը),

նույնականացման ծածկագիրը (համարը)՝ Հայաստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարը, Բելառուսի Հանրապետության դեպքում՝ վճարողի հաշվառման համարը, Ղազախստանի Հանրապետության դեպքում՝ անհատական նույնականացման համարը և բիզնես-նույնականացման համարը, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման համարը.

5) ուղեկցող փաստաթղթի գրանցման համարը և դուրսգրման ամսաթիվը.

6) հետագծելիության ենթակա ապրանքի հերթական համարը՝ ուղեկցող փաստաթղթին համապատասխան.

7) հետագծելիության ենթակա ապրանքի անվանումը՝ ուղեկցող փաստաթղթին համապատասխան.

8) ուղեկցող փաստաթղթում հետագծելիության ենթակա ապրանքի նկատմամբ օգտագործվող չափման միավորը.

9) ուղեկցող փաստաթղթում նշված՝ հետագծելիության ենթակա ապրանքի քանակը՝ ուղեկցող փաստաթղթում օգտագործվող չափման միավորով.

10) ապրանքի հաշվառման՝ հետագծելիությունն իրականացնելու նպատակով օգտագործվող քանակական միավորը՝ ցանկին համապատասխան.

11) ուղեկցող փաստաթղթում նշված՝ հետագծելիության ենթակա ապրանքի քանակը՝ ապրանքի հաշվառման՝ հետագծելիությունն իրականացնելու նպատակով օգտագործվող քանակական միավորով.

12) ապրանքների այն հայտարարագրի գրանցման համարը, որին համապատասխան հետագծելիության ենթակա ապրանքները ձևակերպվել են «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով.

13) հետագծելիության ենթակա ապրանքի հերթական համարը՝ ապրանքների հայտարարագրին համապատասխան.

14) հետագծելիության ենթակա ապրանքի նշանակման (առաքման, բեռնաթափման) կետերի մասին տեղեկությունները՝ ուղեկցող փաստաթղթերին համապատասխան (առկայության դեպքում).

15) գույքագրման ակտի ամսաթիվը և գրանցման համարը (առկայության դեպքում),

16) հետագծելիության ենթակա ապրանքի հերթական համարը՝ գույքագրման ակտին համապատասխան (առկայության դեպքում).

17) հետագծելիության ենթակա ապրանքի վրա զետեղված նույնականացման համարը կամ սպառողական փաթեթվածքը (հետագծելիության ազգային համակարգում դրա առկայության դեպքում).

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։