Հոդված 12
Հոդված 12
1. Հետագծելիության ենթակա ապրանքների և այդ ապրանքների շրջանառության հետ կապված գործառնությունների մասին այն տեղեկությունները, որոնք սույն համաձայնագրին համապատասխան ներառված են հետագծելիության ազգային համակարգերում, օգտագործվում են անդամ պետությունների պետական իշխանության այն մարմինների կողմից, որոնք սահմանված են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ միայն սույն համաձայնագրին համապատասխան հետագծելիության նպատակներով:
Անդամ պետություններն անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում սույն կետի առաջին պարբերությունում նշած տեղեկությունները ոչ իրավաչափ տարածելուց պաշտպանելու համար և ապահովում են նման տեղեկություններին մուտքի իրավունք ունեցող անձանց շրջանակի սահմանափակումը, ինչպես նաև այդ տեղեկությունների պաշտպանությունը՝ իրենց օրենսդրությանը համապատասխան։
2. Անդամ պետությունների պետական իշխանության մարմինները և (կամ) սույն համաձայնագրի 13-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան սահմանված կազմակերպությունները, ինչպես նաև անդամ պետությունների՝ սույն համաձայնագրի 1-ին կետում նշված պետական իշխանության մարմինները, որոնք սույն համաձայնագրին համապատասխան մուտքի իրավունք են ստացել հետագծելիության ազգային համակարգերում ներառված տեղեկություններին, դրանց պաշտոնատար անձինք (աշխատողները) իրավունք չունեն հրապարակելու, անձնական նպատակներով օգտագործելու կամ այլ անձանց (այդ թվում՝ անդամ պետությունների պետական մարմիններին) փոխանցելու պետական, առևտրային, հարկային, բանկային և անդամ պետությունների օրենսդրությամբ պաշտպանվող այլ գաղտնիք (գաղտնիքներ), ինչպես նաև այլ գաղտնի տեղեկատվություն։
3. Սույն համաձայնագրի դրույթները չեն տարածվում անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան պետական գաղտնիքի (պետական գաղտնիքների) շարքին դասվող տեղեկատվության վրա։