Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

1. Հետագծելիության մեխանիզմի շրջանակներում անդամ պետություններն ապահովում են հետագծելիության ազգային համակարգերից տեղեկությունների փոխանակումը՝ սույն համաձայնագրին համապատասխան։

2. Հետագծելիության ազգային համակարգերում պարունակվող՝ հետագծելիության ենթակա ապրանքների և այդ ապրանքների շրջանառության հետ կապված՝ տարբեր անդամ պետությունների անձանց միջև կատարվող գործառնությունների մասին տեղեկությունների փոխանակումն իրականացվում է կանոնավոր կերպով՝ սույն համաձայնագրի 8-րդ հոդվածին համապատասխան։

Հետագծելիության ազգային համակարգերում պարունակվող՝ ապրանքների շրջանառության հետ կապված այն գործառնությունների մասին տեղեկությունների փոխանակումը, որոնք նախորդում են մեկ անդամ պետության տարածքից այլ անդամ պետության տարածք այդ ապրանքների տեղափոխմանը, իրականացվում է սույն համաձայնագրի 9-րդ հոդվածին համապատասխան։

3. Հետագծելիության մեխանիզմն իրականացվում է Միության ինտեգրացված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։