Հոդված 15
Հոդված 15
1. Ցանկացած անդամ պետության կողմից ներկայացված դիմումի հիման վրա Հանձնաժողովը 10 օրացուցային օրվա ընթացքում անցկացնում է անդամ պետությունների կողմից հետագծելիության մեխանիզմի իրագործման ապահովման հսկողություն Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով։
2. Այն դեպքում, երբ Հանձնաժողովի կողմից այդ հսկողության արդյունքներով պարզվել է, որ անդամ պետություններից մեկը չի ապահովում հետագծելիության մեխանիզմի իրագործումը, մյուս անդամ պետություններն իրավունք ունեն կասեցնելու այդ անդամ պետությանը սույն համաձայնագրի 8-րդ հոդվածին համապատասխան կանոնավոր հիմունքներով տեղեկությունների ուղարկումը և սույն համաձայնագրի 9-րդ հոդվածին համապատասխան տեղեկությունների տրամադրումը։
3. Սույն համաձայնագրի 8-րդ հոդվածին համապատասխան կանոնավոր հիմունքներով տեղեկությունների ուղարկումը և սույն համաձայնագրի 9-րդ հոդվածին համապատասխան տեղեկությունների տրամադրումն այն անդամ պետությանը, որը չի ապահովել հետագծելիության մեխանիզմի իրագործումը, վերսկսվում են Հանձնաժողովի կողմից՝ այդ անդամ պետության կողմից հետագծելիության մեխանիզմի իրագործման ապահովումը հաստատելուց հետո։
4. Սույն համաձայնագրի 8-րդ հոդվածին համապատասխան կանոնավոր հիմունքներով տեղեկությունների ուղարկումը և սույն համաձայնագրի 9-րդ հոդվածին համապատասխան տեղեկությունների տրամադրումը կասեցնելու ժամանակահատվածում հետագծելիության մեխանիզմի իրագործումը չապահովելու փաստը Հանձնաժողովի կողմից սահմանելուց հետո տեղեկությունների ուղարկումը (տրամադրումը) կասեցրած անդամ պետություններն իրավունք ունեն իրենց օրենսդրությանը համապատասխան լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու հետագծելիության ենթակա ապրանքների հետագծելիության ապահովման համար, որոնք այդ անդամ երկրների տարածքներ են տեղափոխվում այն անդամ պետության տարածքից, որի համար կասեցվել է տեղեկությունների ուղարկումը։
Նման միջոցների պահպանումն այդ միջոցները ձեռնարկած անդամ պետության տարածք հետագծելիության ենթակա ապրանքների տեղափոխման պարտադիր պայման է։
Մինչև Հանձնաժողովի կողմից՝ անդամ պետության կողմից հետագծելիության մեխանիզմի իրագործումը չապահովելու փաստը սահմանելն այլ անդամ պետություններն իրավունք չունեն ձեռնարկելու սույն կետում նշված լրացուցիչ միջոցները։