Հոդված 17
Հոդված 17
1. Սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 120 օրացուցային օրվա ընթացքում Հանձնաժողովը հաստատում է՝
1) ուղեկցող փաստաթղթի եզակի նույնականացմանը ներկայացվող պահանջները՝ ներառյալ դրա գրանցման համարի կառուցվածքը.
2) սույն համաձայնագրի 13-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան սահմանված՝ անդամ պետությունների պետական իշխանության մարմինների և (կամ) կազմակերպությունների և Հանձնաժողովի փոխգործակցության կարգը, ինչպես նաև պետական իշխանության նշված մարմինների և (կամ) կազմակերպությունների և Հանձնաժողովի կողմից սույն համաձայնագրի կատարումը հսկելու նպատակով փոխանցվող տեղեկատվության կառուցվածքին և ձևաչափին ներկայացվող պահանջները.
3) ընդհանուր գործընթացների իրականացման կանոններն ու Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով հետագծելիությունն իրականացնելիս դրա մեխանիզմները կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերը։
2. Եթե Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով նախատեսվեն անդամ պետությունների կողմից էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթերի փոխանակումն ու փոխադարձ ճանաչումը, ապա Հանձնաժողովի կողմից կարող են փոփոխություններ կատարվել հետագծելիության մեխանիզմն ապահովող տեխնոլոգիական փաստաթղթերում՝ Միության շրջանակներում տեղեկատվության հավաքման և փոխանցման գործընթացների կրկնօրինակումից խուսափելու համար։