Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11

1. Մեկ անդամ պետության տարածքից այլ անդամ պետության տարածք հետագծելիության ենթակա ապրանքների տեղափոխում չի թույլատրվում՝ առանց հետագծելիության ազգային համակարգում այդ տեղափոխումների հետ կապված գործառնությունների մասին տեղեկություններ ներառելու, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ տեղեկությունները հետագծելիության ազգային համակարգում ընդգրկված չեն տեխնիկական խափանումների, կապի միջոցների (հեռահաղորդակցական ցանցերի և «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի) աշխատանքի ընդհատումների կամ էլեկտրաէներգիայի անջատման հետևանքով տեղեկատվական համակարգերի անսարքությունների պատճառով, ինչպես նաև Հանձնաժողովի խորհրդի կողմից սահմանվող այլ դեպքերում:

2. Հանձնաժողովի խորհրդի կողմից սահմանվում է մեկ անդամ պետության տարածքից այլ անդամ պետության տարածք հետագծելիության ենթակա ապրանքների տեղափոխման իրավաչափության հաստատման կարգը հետագծելիության ազգային համակարգում այդ տեղափոխումների հետ կապված գործառնությունների մասին տեղեկությունների բացակայության դեպքում՝ տեխնիկական խափանումների, կապի միջոցների (հեռահաղորդակցական ցանցերի և «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի) աշխատանքի ընդհատումների կամ էլեկտրաէներգիայի անջատման հետևանքով տեղեկատվական համակարգերի անսարքությունների պատճառով, ինչպես նաև Հանձնաժողովի խորհրդի կողմից սահմանվող այլ դեպքերում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։