Հոդված 13
Հոդված 13
1. Սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 120 օրացուցային օրվա ընթացքում անդամ պետությունների կառավարությունները սահմանում են՝
1) անդամ պետությունների պետական իշխանության այն մարմինը, որը լիազորված է ապահովելու հետագծելիության մեխանիզմի իրագործման համակարգումը՝ սույն համաձայնագրին համապատասխան.
2) անդամ պետության պետական իշխանության այն մարմինը կամ կազմակերպությունը, որը լիազորված է ապահովելու հետագծելիության ազգային համակարգում ներառվող տեղեկությունների հավաքումը, հաշվառումը, պահպանումն ու մշակումը և (կամ) հետագծելիության մեխանիզմի իրագործումը:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված անդամ պետությունների պետական իշխանության մարմինների և (կամ) կազմակերպությունների սահմանման օրվանից 15 օրացուցային օրվա ընթացքում անդամ պետությունները տեղեկացնում են Հանձնաժողովին նման մարմինների և (կամ) կազմակերպությունների մասին:
3. Անդամ պետության՝ սույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված պետական իշխանության մարմինն իր սահմանման օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում Հանձնաժողովին տեղեկացնում է ուղեկցող փաստաթղթի անվանման մասին, որից տեղեկությունները ներառվում են հետագծելիության ազգային համակարգում: