Հոդված 16
Հոդված 16
1. Յուրաքանչյուր անդամ պետություն, իր օրենսդրությանը համապատասխան, պահպանում է հետագծելիության ազգային համակարգում սույն համաձայնագրով չնախատեսված, բայց դրան չհակասող առանձնահատկություններ կիրառելու իրավունքը։
2. Յուրաքանչյուր անդամ պետություն, իր օրենսդրությանը համապատասխան, իրավունք ունի սույն համաձայնագրին համապատասխան ստեղծված և գործող հետագծելիության ազգային համակարգն իր տարածքում օգտագործելու այն ապրանքների նկատմամբ, որոնք սույն համաձայնագրին համապատասխան ենթակա չեն հետագծելիության, և որոնց շրջանառությունն իրականացվում է այդ անդամ պետության տարածքում։
Սույն համաձայնագրին համապատասխան ստեղծված և գործող՝ հետագծելիության ազգային համակարգի նման օգտագործումը չի կարող հիմք հանդիսանալ այլ անդամ պետությունների տարածքներում նշված ապրանքների շրջանառության մասին տեղեկություններ պահանջելու համար։
3. Սույն համաձայնագրի կիրառումը չի խոչընդոտում անդամ պետություններում ապրանքների, այդ թվում՝ սույն համաձայնագրին համապատասխան հետագծելիության ենթակա այն ապրանքների մասին տեղեկությունների հավաքման, հաշվառման և պահպանման այլ համակարգերի գործունեությանը, որոնք ներդրվել և օգտագործվում են անդամ պետություններում՝ Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին ու ակտերին և (կամ) անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։