Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

1. Սույն համաձայնագրով սահմանվում է հետագծելիության մեխանիզմի գործունեության կարգը։

2. Սույն համաձայնագրին համապատասխան՝ հետագծելիությունն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից հաստատվող ցանկում (այսուհետ, համապատասխանաբար՝ Հանձնաժողով, ցանկ) ընդգրկված, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված հետևյալ ապրանքների նկատմամբ՝

1) «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների,

2) «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով չձևակերպված, բռնագրավված կամ այլ ձևով պետության սեփականությունը (եկամուտը) դարձած ապրանքների,

3) «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով չձևակերպված ապրանքների, որոնց վրա դատարանի որոշմամբ բռնագանձում է տարածվել մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման դիմաց։

3. Այն ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ սույն համաձայնագրին համապատասխան հետագծելիություն է իրականացվում, պետք է ներառի ապրանքի անվանումը, Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի ծածկագիրը, ինչպես նաև ապրանքի հաշվառման՝ հետագծելիությունն իրականացնելու նպատակով օգտագործվող քանակական միավորը։

Ցանկը հաստատելու կամ ցանկում փոփոխություններ կատարելու մասին Հանձնաժողովի խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում ոչ շուտ, քան դրա պաշտոնական հրապարակման օրվանից 90 օրացուցային օրը լրանալուց հետո։ Ապրանքը ցանկից հանելու մասին Հանձնաժողովի խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում այդ որոշման մեջ սահմանված ժամկետում։

4. Սույն համաձայնագրի գործողությունը չի տարածվում՝

1) Միության մաքսային տարածքում վերամշակման գործողությունների կամ ներքին սպառման համար վերամշակման գործողությունների արդյունքում ստացված (գոյացած) (վերամշակման արդյունքներ, թափոններ և մնացորդներ) և «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վրա.

2) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների, «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից և Միության ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների և «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վրա.

3) «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների, «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից և Միության ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների և «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վրա.

4) այն ապրանքների վրա, որոնց ներմուծումը, ձեռքբերումը, փոխանցումը կամ օտարումն իրականացվում է ֆիզիկական անձանց կողմից՝ անձնական, ընտանեկան և ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապ չունեցող այլ նպատակներով.

5) այն ապրանքների վրա, որոնք նախատեսված են երրորդ կողմի հետ անդամ պետությունների ունեցած միջազգային պայմանագրերին և անդամ պետությունների միջև կնքված միջազգային պայմանագրերին համապատասխան արտոնություններից և (կամ) անձեռնմխելիությունից օգտվող դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, պետությունների՝ միջազգային կազմակերպություններին առընթեր ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների, այլ կազմակերպությունների կամ Միության մաքսային տարածքում գտնվող դրանց ներկայացուցչությունների կողմից պաշտոնական օգտագործման համար.

6) ցանկում նշված, մանրածախ առևտրում իրացված ապրանքների վրա.

7) ցանկում նշված ապրանքների վրա՝ Հանձնաժողովի խորհրդի կողմից սահմանվող դեպքերում։

5. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել դեպքեր, երբ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված հատուկ կամ պարզեցված հարկային ռեժիմների հիման վրա գործունեություն իրականացնող անձինք իրավունք ունեն հետագծելիության ազգային համակարգում չներառել հետագծելիության ենթակա ապրանքների և այդ ապրանքների շրջանառության հետ կապված գործառնությունների մասին տեղեկություններ՝ պայմանով, որ այդ ապրանքներն իրացվում են նման դեպքեր սահմանող անդամ պետության տարածքում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։