Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

1. Հետագծելիությունը դադարում է հետագծելիության ենթակա ապրանքների շրջանառության հետ կապված վերջին գործառնության մասին տեղեկությունները հետագծելիության ազգային համակարգում ներառելու օրվանից 5 տարին լրանալուց հետո, իսկ եթե այդպիսի գործառնություններ չեն իրականացվել՝ ապրանքների այն հայտարարագրից հետագծելիության ազգային համակարգում տեղեկությունների մուտքագրման պահից 5 տարին լրանալուց հետո, ըստ որի՝ այդ ապրանքները ձևակերպվել էին «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով, կամ հետագծելիության ենթակա ապրանքների առանձին կատեգորիաների առնչությամբ Հանձնաժողովի խորհրդի կողմից սահմանվող այլ ժամկետ լրանալուց հետո։

2. Նախքան սույն հոդվածի 1-ին կետում նշված կամ տվյալ կետին համապատասխան Հանձնաժողովի խորհրդի կողմից սահմանված ժամկետի լրանալը հետագծելիությունը դադարում է, եթե հետագծելիության ենթակա ապրանքները հանվել են ցանկից, ինչպես նաև Հանձնաժողովի խորհրդի կողմից սահմանվող այլ դեպքերում։

3. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել հետագծելիության դադարման կարգ և ժամկետներ նախքան սույն հոդվածի 1-ին կետում նշված կամ տվյալ կետին համապատասխան Հանձնաժողովի խորհրդի կողմից սահմանված ժամկետի լրանալը՝ հետևյալ դեպքերում՝

1) հետագծելիության ենթակա ապրանքների օգտագործումը՝ արտադրության, այդ թվում՝ վերամշակման մեջ, անդամ պետության տարածքում,

2) հետագծելիության ենթակա ապրանքների թաղումը, վնասազերծումը, ուտիլիզացումը կամ ոչնչացումը՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան այլ եղանակով,

3) հետագծելիության ենթակա ապրանքների ոչնչացումը և (կամ) անվերադարձ կորուստն անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով,

4) հետագծելիության ենթակա ապրանքների փոխանցումը մանրածախ առևտրի նպատակով կամ հետագծելիության ենթակա ապրանքների իրացումը մանրածախ առևտրում,

5) Միության մաքսային տարածքից հետագծելիության ենթակա ապրանքների փաստացի արտահանումը՝ «արտահանում» մաքսային ընթացակարգին կամ «վերաարտահանում» մաքսային ընթացակարգին համապատասխան։

4. Սույն հոդվածի 1-ին կետում նշված կամ տվյալ կետին համապատասխան Հանձնաժողովի խորհրդի կողմից սահմանված ժամկետը լրանալուց հետո կամ հետագծելիության ենթակա ապրանքները մանրածախ առևտրի նպատակով փոխանցելու դեպքում հետագծելիության դադարումից հետո հետագծելիության ենթակա ապրանքների շրջանառության հետ կապված գործառնություններ կատարելու դեպքում հետագծելիությունը վերսկսվում է։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։