Հոդված 7
Հոդված 7
1. Հետագծելիության ենթակա ապրանքների շրջանառություն իրականացնող անձինք պարտավոր են՝
1) ձևակերպել ուղեկցող փաստաթղթերն էլեկտրոնային փաստաթղթերի տեսքով՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, բացառությամբ այն դեպքերի, երբ էլեկտրոնային փաստաթղթերի տեսքով ձևակերպումն անհնար է տեխնիկական խափանումների, կապի միջոցների (հեռահաղորդակցական ցանցերի և «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի) աշխատանքի ընդհատումների, էլեկտրաէներգիայի անջատման հետևանքով տեղեկատվական համակարգերի անսարքության պատճառով, ինչպես նաև Հանձնաժողովի խորհրդի կողմից սահմանվող այլ դեպքերում.
2) ներկայացնել հետագծելիության ազգային համակարգում ներառման ենթակա լրիվ և հավաստի տեղեկություններ։
2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար անձինք պատասխանատվություն են կրում անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։
3. Անդամ պետությունների օրենսդրությամբ պատասխանատվություն է սահմանվում սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար։
4. Փոխադրողն իրավունք ունի հրաժարվելու հետագծելիության ենթակա ապրանքները մեկ անդամ պետության տարածքից այլ անդամ պետության տարածք փոխադրելու մասին պայմանագրի կատարումից, եթե հետագծելիության ազգային համակարգում բացակայում են այդ փոխադրման հետ կապված գործառնության մասին տեղեկությունները։