Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

1. Անդամ պետությունը, որի տարածքից տեղափոխվում են (տեղափոխվել են) հետագծելիության ենթակա ապրանքները, այն անդամ պետության լիազորված մարմնի հարցման հիման վրա, որի տարածք են տեղափոխվում (տեղափոխվել են) այդ ապրանքները, ապահովում է այդ անդամ պետության հետագծելիության ազգային համակարգում առկա՝ ապրանքների շրջանառության հետ կապված, մեկ անդամ պետության տարածքից այլ անդամ պետության տարածք նման ապրանքների տեղափոխմանը նախորդող գործառնությունների մասին տեղեկությունների տրամադրումը:

2. Սույն հոդվածով նախատեսված հարցումների ուղարկման և կատարման կարգը, տրամադրվող տեղեկությունների կազմը և դրանց տրամադրման ժամկետները սահմանում է Հանձնաժողովի խորհուրդը:

3. Սույն հոդվածի 1 կետին համապատասխան հայցված տեղեկությունները տրամադրվում են հետագծելիության ազգային համակարգերում տեղեկությունների պահպանման՝ սույն համաձայնագրի 5-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան Հանձնաժողովի խորհրդի կողմից սահմանվող ժամկետը չգերազանցող ժամանակահատվածի համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։