Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2001-02-10-ից մինչև 2003-01-23։Բացել գործող տեքստը
Գլուխ VII · ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ, ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

Հոդված 17

գործել է մինչև 2003-01-23Բացել ARLIS-ում

Հոդված 17.

Քաղաքաշինական փաստաթղթերը

Քաղաքաշինական փաստաթղթերը քաղաքաշինական գործունեության պետական կարգավորման միջոց են և բաժանվում են երկու խմբի.

1. Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթեր`

ա) քաղաքաշինական հայեցակարգեր (կոնցեպցիաներ).

բ) տարաբնակեցման, բնօգտագործման, արտադրողական ուժերի տարածքային կազմակերպման գլխավոր ուրվագծեր հանրապետության և առանձին վարչատարածքային միավորների կամ դրանց խմբերի համար.

գ) քաղաքաշինական կանխատեսումներ և ծրագրեր.

դ) տարածքային հատակագծման ուրվագծեր և նախագծեր.

ե) տարածքների գոտևորման նախագծեր.

զ) բնակավայրերի գլխավոր հատակագծերի նախագծեր.

է) գործառական այլ տարածքների գլխավոր հատակագծերի նախագծեր.

ը) բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման նախագծեր.

թ) պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության գոտիների նախագծեր.

ժ) մանրամասն հատակագծման նախագծեր:

2. Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթեր`

ա) կառուցապատման նախագծեր.

բ) բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների նախագծեր.

գ) առանձին հողակտորների գործառական նշանակության, չափերի և սահմանների փոփոխման, շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման (ներառյալ` քանդման) նախագծեր.

դ) տարածքներում կենսագործունեություն ապահովող ինժեներական և տրանսպորտային ենթակառուցվածքների և դրանց մասերի նախագծեր:

Հաստատված յուրաքանչյուր քաղաքաշինական ծրագրային փաստաթղթի դրույթները հիմք են հանդիսանում դրանցից բխող և հաջորդող քաղաքաշինական փաստաթղթի մշակման առաջադրանքի համար:

Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման համար կառուցապատողին տրվում է ճարտարապետահատակագծային առաջադրանք, որը սահմանում է քաղաքաշինական գործունեության տվյալ օբյեկտին ներկայացվող նախագծման և շինարարության պարտադիր պայմաններ, պահանջներ և սահմանափակումներ:

Ճարտարապետահատակագծային առաջադրանքները համայնքում տալիս է համայնքի ղեկավարը, համայնքի սահմաններից դուրս գտնվող տարածքներում` մարզպետը, Երևան քաղաքում` քաղաքապետը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման հաստատման և դրանց փոփոխման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հաստատված քաղաքաշինական փաստաթղթերի պահանջների կատարումը պարտադիր է քաղաքաշինական գործունեության սուբյեկտների համար:

Հաստատված քաղաքաշինական փաստաթղթերը հիմք են ծառայում քաղաքաշինական գործունեության վերահսկողության և վիճելի հարցերի լուծման համար:

Սահմանված կարգով համաձայնեցված քաղաքաշինական փաստաթղթերը հաստատում է քաղաքաշինական օբյեկտի սեփականատերը կամ նրա լիազորած անձը` բացառությամբ բնակավայրերի գլխավոր հատակագծերի նախագծերի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։