Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 13. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը

1. Նախարարությունը գործակալության պետի միջոցով կազմակերպում և մեթոդական ղեկավարություն է իրականացնում գործակալության գործունեության նկատմամբ:

2. Նախարարությունը`

1) հաստատում է պետական միասնական գրանցամատյանի տեղեկություններից օգտվելու կարգը, ներառյալ` պետական միասնական գրանցամատյանից տրամադրվող քաղվածքների ձևերը.

2) հաստատում է պետական գրանցման և պետական հաշվառման համար օգտագործվող նմուշային փաստաթղթերի ձևերը.

3) սահմանում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատեր հաշվառված անձանց արխիվային գործերի վարման և պահպանության կարգը.

4) հաստատում է գրանցման վարույթի լսումների և գրավոր ընթացակարգի կիրառման կարգը.

5) օրենքով սահմանված դեպքերում հաստատում է իրավաբանական անձանց կողմից պետական ռեգիստր ներկայացվող տարեկան հաշվետվությունների ձևերը և դրանք ներկայացնելու կարգը.

6) իրականացնում է վերադասության կարգով գործակալության դեմ բերված վարչական բողոքների քննումը.

7) իրականացնում է պետական գրանցման և պետական հաշվառման գործառույթների իրագործման նկատմամբ վերահսկողությունը.

8) ներկայացնում է գործակալությունը Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում և դատարաններում գործակալության գործողությունների կամ անգործության դեմ բերված բողոքների քննման ժամանակ.

9) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

(13-րդ հոդվածը փոփ. 17.01.23 ՀՕ-9-Ն)

(17.01.23 ՀՕ-9-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։