Հոդված 27.2. Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման ճանաչումը
Հոդված 27.2. Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման ճանաչումը
1. Տեղեկատվական համակարգում ներառված այն անհատ ձեռնարկատերերը, որոնց վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանում գրառումներ առկա չեն, կարող են դիմել գործակալություն իրենց պետական հաշվառումը ճանաչելու համար: Գործակալության կողմից հաշվառումը ճանաչվելու դեպքում այդպիսի անհատ ձեռնարկատերերը համարվում են հաշվառված տեղեկատվական համակարգում արտացոլված սկզբնական հաշվառման պահից (տարին, ամիսը, ամսաթիվը):
2. Պետական հաշվառումը ճանաչելու համար գործակալություն են ներկայացվում՝
1) դիմում.
2) սույն օրենքի 25-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները.
3) հաշվեկշռային ակտը.
4) պետական եկամուտների կոմիտեի տված հաշվեկշռային ակտը պետական եկամուտների կոմիտե ներկայացնելը հավաստող փաստաթուղթը:
3. Սույն հոդվածով սահմանված անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը ճանաչելիս՝ այնքանով, որքանով վերաբերելի են (mutatis mutandis), կիրառվում են անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման դիմումի քննարկման վերաբերյալ սույն օրենքով սահմանված կարգավորումները:
4. Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հաշվեկշռային ակտը պետք է տեղեկություններ պարունակի անհատ ձեռնարկատիրոջ գույքի, պարտատերերին և պարտապաններին վերաբերող պարտավորությունների մասին: Հաշվեկշռային ակտի ամբողջականությունը և համապատասխանությունն օրենքի պահանջներին գործակալության կողմից չեն ստուգվում:
(27.2-րդ հոդվածը լրաց. 22.11.23 ՀՕ-374-Ն)
(22.11.23 ՀՕ-374-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)