Անցնել բովանդակությանը
Գլուխ 13 · ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

Հոդված 65. Էլեկտրոնային համակարգի միջոցով ինքնաշխատ եղանակով պետական մարմիններին, ինչպես նաև համապատասխան պայմանագրի հիման վրա մասնավոր անձանց տրամադրվող տեղեկատվության ստացման առանձնահատկությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 65. Էլեկտրոնային համակարգի միջոցով ինքնաշխատ եղանակով պետական մարմիններին, ինչպես նաև համապատասխան պայմանագրի հիման վրա մասնավոր անձանց տրամադրվող տեղեկատվության ստացման առանձնահատկությունները

1. Պետական մարմիններին գրանցամատյանում պահվող տեղեկությունները տրամադրվում են առցանց` նախօրոք տրամադրված ծածկանունն ու գաղտնաբառը գործակալության կայք մուտքագրելու միջոցով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է այն մասնավոր անձանց խմբերի (ըստ գործունեության տեսակների) ցուցակը, ովքեր իրավունք ունեն Նախարարության հետ կնքելու պայմանագիր և ինքնաշխատ համակարգերի միջոցով ստանալու գրանցամատյանում գրառված տեղեկությունները: Տվյալ ցուցակը առնվազն պետք է ներառի բոլոր նոտարներին, բանկերին և փաստաբաններին, պայմանով, որ վերջինները համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից առաջադրվող պահանջներին:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նախատեսված անձինք իրավունք ունեն կնքելու համապատասխան պայմանագիրը և ամսական համապատասխան վճարը վճարելու պայմանով ինքնաշխատ համակարգի միջոցով Նախարարի սահմանած կարգով ստանալու գրանցամատյանում պահվող տեղեկությունները:

(65-րդ հոդվածը փոփ. 17.01.23 ՀՕ-9-Ն)

(17.01.23 ՀՕ-9-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։