Հոդված 58. Առանձնացված ստորաբաժանումը կամ հիմնարկը հաշվառումից հանելու (գործունեության դադարման) համար անհրաժեշտ փաստաթղթերը
Հոդված 58. Առանձնացված ստորաբաժանումը կամ հիմնարկը հաշվառումից հանելու (գործունեության դադարման) համար անհրաժեշտ փաստաթղթերը
1. Առանձնացված ստորաբաժանումը կամ հիմնարկը պետական հաշվառումից հանելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
1) դիմում (ստորագրված առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի ղեկավարի կամ հիմնադրի լիազորած անձի կողմից).
2) գործունեության դադարման մասին իրավասու մարմնի որոշումը:
2. Առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի հիմնադրի գործունեության դադարման հիմքով առանձնացված ստորաբաժանումը կամ հիմնարկը պետական հաշվառումից հանելու համար ներկայացվում է միայն շահագրգիռ անձի դիմումը:
3. Առանձնացված ստորաբաժանումը կամ հիմնարկը պետական հաշվառումից հանելու համար պետական տուրք չի գանձվում:
(58-րդ հոդվածը լրաց. 17.01.23 ՀՕ-9-Ն)
(17.01.23 ՀՕ-9-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)