Հոդված 63.1. Առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի հաշվառումը հաստատող՝ պետական միասնական գրանցամատյանից տրվող քաղվածքը
Հոդված 63.1. Առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի հաշվառումը հաստատող՝ պետական միասնական գրանցամատյանից տրվող քաղվածքը
1. Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի մասին քաղվածքը հայցվող օրվա դրությամբ ներառում է գրանցամատյանում գրառված հետևյալ տեղեկությունները.
1) առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի անվանումը.
2) պետական հաշվառման համարը.
3) պետական հաշվառման տարին, ամիսը, օրը.
4) գտնվելու վայրի հասցեն.
5) կապի միջոցները.
6) տեղեկություններ հիմնադրի մասին (անվանում, պետական գրանցման համար).
7) առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի ղեկավարի մասին տեղեկություններ (անձը նույնականացնող տվյալներ, կապի միջոցներ).
8) հաշվառումից հանվելու տարին, ամիսը, օրը.
9) տեղեկությունների հայցման տարին, ամիսը, օրը.
10) քաղվածքի տրամադրման տարին, ամիսը, օրը:
(63.1-ին հոդվածը լրաց. 17.01.23 ՀՕ-9-Ն)
(17.01.23 ՀՕ-9-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)