Հոդված 19. Պետական գրանցման և պետական հաշվառման վարույթի ժամանակ գործում առկա թերությունները վերացնելը
Հոդված 19. Պետական գրանցման և պետական հաշվառման վարույթի ժամանակ գործում առկա թերությունները վերացնելը
1. Պետական գրանցման կամ պետական հաշվառման համար դիմողների ներկայացրած փաստաթղթերում սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ հայտնաբերելու դեպքում գործակալությունը պարտավոր է այդ փաստաթղթերը ներկայացնողների ուշադրությունը հրավիրել դրանց վրա` շտկելու նպատակով:
2. Եթե դիմումում կամ կից ներկայացված փաստաթղթերում առկա են ձևական սխալներ, որոնք կարող են շտկվել, ապա գործակալության աշխատակիցը դրանք մատնացույց է անում դիմողին` նրան հնարավորություն ընձեռելով շտկելու այդ սխալները:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթները չեն կիրառվում փաստաթղթերում տեղ գտած այնպիսի սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ շտկելու կամ այլ թերություններ վերացնելու նկատմամբ, որոնք շտկելու կամ վերացնելու իրավունքն օրենքով վերապահված է այդ փաստաթղթերն ընդունած կամ տված մարմիններին: