Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼԸ

Հոդված 28. Անձին՝ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառումը մերժելու հիմքերը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 28. Անձին՝ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառումը մերժելու հիմքերը

1. Անձի որպես անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումը մերժվում է, եթե`

1) նա արդեն հաշվառված է որպես անհատ ձեռնարկատեր.

2) նրա ներկայացրած փաստաթղթերը կամ տեղեկատվությունը ամբողջական չեն.

3) նա օրենքով սահմանված կարգով զրկվել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից, և դատվածությունը մարված կամ վերացված չէ:

2. Որպես անհատ ձեռնարկատեր` անձի հաշվառումն աննպատակահարմարության շարժառիթով մերժել չի թույլատրվում:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված թերության առկայության դեպքում անձին անմիջապես հնարավորություն է տրվում շտկելու կամ լրացնելու ներկայացված փաստաթղթերը, որից հետո իրականացվում է հաշվառումը:

4. Եթե անձը հրաժարվում է շտկել կամ լրացնել ներկայացված փաստաթղթերը, ապա անձի դիմումն ընդունելու օրվանից հետո` երկօրյա ժամկետում, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 3-րդ կետով նախատեսված դեպքում դիմումը անմիջապես գրավոր մերժվում է` մերժման հիմք(եր)ի պարտադիր նշումով:

5. Հաշվառման մերժման մասին որոշումը հաստատվում է գործակալության էլեկտրոնային ստորագրությամբ և ուղարկվում է անձի նշած էլեկտրոնային փոստի հասցեով (անձի կողմից էլեկտրոնային փոստի հասցե տրամադրելու դեպքում): Մերժման մասին որոշումը հասանելի է դառնում նաև համացանցում՝ տեղեկատվական համակարգում համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով:

(28-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-173-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։