Հոդված 37. Պետության կողմից վարվող այլ տվյալների բազաներում ներառված տեղեկատվության փոփոխությունը
Հոդված 37. Պետության կողմից վարվող այլ տվյալների բազաներում ներառված տեղեկատվության փոփոխությունը
1. Իրավաբանական անձի մասնակից կամ գործադիր մարմնի ղեկավարի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի ֆիզիկական անձի անձնագիրն անվավեր ճանաչվելու դեպքում անձնագրային տվյալների կամ իրավաբանական անձի գրանցման տվյալների փոփոխության դեպքում պետական միասնական գրանցամատյանում գրառված համապատասխան տեղեկությունները փոփոխվում են ինքնաշխատ կերպով՝ նոր տեղեկությունները փոխօգնության կարգով ստանալով համապատասխան տեղեկատվական բազան վարող պետական կառավարման մարմնից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Այդ մասին իրավաբանական անձը, իսկ իրավաբանական անձի մասնակցի դեպքում նաև տվյալ մասնակիցը տեղեկացվում է «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով կամ էլեկտրոնային փոստի միջոցով, եթե նա տրամադրել է էլեկտրոնային փոստի հասցե:
2. Այլ տեղեկատվության մեխանիկական եղանակով փոփոխության տեխնիկական հնարավորության դեպքում այդ տեղեկատվությունը նույնպես ենթակա է ինքնաշխատ կերպով փոփոխման՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ծավալներով: Այդ մասին իրավաբանական անձը (գործադիր մարմնի ղեկավարը) տեղեկացվում է «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով կամ էլեկտրոնային փոստի միջոցով, եթե նա տրամադրել է էլեկտրոնային փոստի հասցե:
(37-րդ հոդվածը խմբ. 19.01.21 ՀՕ-40-Ն, լրաց. 04.12.25 ՀՕ-422-Ն)