Հոդված 52. Իրավաբանական անձի լուծարման գրանցման մերժման հիմքերը
Հոդված 52. Իրավաբանական անձի լուծարման գրանցման մերժման հիմքերը
1. Իրավաբանական անձի լուծարման գրանցումը մերժելու հիմքերն են`
1) իրավաբանական անձանց լուծարման՝ օրենքով սահմանված կարգի խախտումը.
2) սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված փաստաթղթերը չներկայացնելը.
3) ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանությունն օրենքի պահանջներին.
4) սույն օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված հարցումներին իրավաբանական անձի նկատմամբ հանձնաժողովի կողմից հարուցված և չավարտված վարչական վարույթի մասին կամ իրավաբանական անձի՝ հանձնաժողովի նկատմամբ պարտավորությունների առկայության մասին կամ պետական բյուջեի նկատմամբ հարկերի, տուրքերի կամ սոցիալական ապահովագրության գծով պարտավորությունների առկայության, դրանց չափի և ծագման հիմքերի մասին հստակ պատասխան ստանալը.
5) իրավաբանական անձի մասնակցությամբ հարուցված և չավարտված դատական գործի վերաբերյալ տեղեկատվության առկայությունը.
6) իրավաբանական անձի մասնակցությամբ հարուցված և չկարճված կատարողական վարույթի վերաբերյալ տեղեկատվության առկայությունը.
6.1) սույն օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված հայտարարագրի ստուգման արդյունքով (Դատական դեպարտամենտի ու հարկադիր կատարումն ապահովող ծառայության տեղեկատվական համակարգերի միջոցով) դրա անարժանահավատության վերաբերյալ տեղեկատվության հայտնաբերումը.
7) մինչև իրավաբանական անձի լուծարման պետական գրանցման համար դիմում ներկայացնելը հանձնաժողովը դիմել է գործակալություն այդ իրավաբանական անձի լուծարումն արգելելու նպատակով:
(52-րդ հոդվածը լրաց. 12.12.19 ՀՕ-296-Ն, 03.03.21 ՀՕ-98-Ն, 17.01.23 ՀՕ-9-Ն)
(17.01.23 ՀՕ-9-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)