Գլուխ 12 · ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆՈՒՄԸ
Հոդված 55. Առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի փոփոխությունների հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերը
Հոդված 55. Առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի փոփոխությունների հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերը
1. Առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի կանոնադրությունում կատարված փոփոխությունների ու լրացումների, ինչպես նաև նոր խմբագրությամբ կանոնադրությունը կամ սույն օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ մասում նշված տեղեկությունների փոփոխությունների (այսուհետ` փոփոխություններ) հաշվառման համար անհրաժեշտ է ներկայացնել`
1) դիմում (ստորագրված առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի ղեկավարի կամ հիմնադրի լիազորած անձի կողմից).
2) կատարված փոփոխությունների մասին իրավասու մարմնի որոշումը.
3) կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները (կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը).
4) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ: