Հոդված 63. Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումը հաստատող՝ պետական միասնական գրանցամատյանից տրվող քաղվածքը
Հոդված 63. Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումը հաստատող՝ պետական միասնական գրանցամատյանից տրվող քաղվածքը
1. Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը հաստատող` պետական միասնական գրանցամատյանից վերցված համապատասխան քաղվածքի ձևը հաստատում է Նախարարը:
2. Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը հաստատող` պետական միասնական գրանցամատյանից վերցված համապատասխան քաղվածքը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.
1) անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը.
2) անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը.
3) անհատ ձեռնարկատիրոջ հարկ վճարողի հաշվառման համարը.
4) պետական հաշվառման տարին, ամիսը, ամսաթիվը.
5) հաշվառման և (կամ) բնակության վայրը.
6) քաղվածքը տրամադրելու տարին, ամիսը, օրը:
(63-րդ հոդվածը փոփ. 17.01.23 ՀՕ-9-Ն)
(17.01.23 ՀՕ-9-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)