Հոդված 136. Խնամակալությունը (հոգաբարձությունը) բժշկական և շուրջօրյա խնամքի հաստատություններում և ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպություններում գտնվող երեխաների նկատմամբ
Հոդված 136. Խնամակալությունը (հոգաբարձությունը) բժշկական և շուրջօրյա խնամքի հաստատություններում և ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպություններում գտնվող երեխաների նկատմամբ
(վերնագիրը փոփ. 21.12.17 ՀՕ-10-Ն, 22.10.25 ՀՕ-363-Ն)
1. Բժշկական և շուրջօրյա խնամքի հաստատություններում և ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպություններում գտնվող երեխաների նկատմամբ խնամակալ (հոգաբարձու) չի նշանակվում։ Նրանց պարտականությունների կատարումը դրվում է այդ հաստատությունների կամ կազմակերպությունների ղեկավարների վրա։
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված խնամակալը (հոգաբարձուն) իրավունք չունի խոչընդոտելու ծնողների և մերձավոր այլ ազգականների հետ երեխայի շփվելուն, բացառությամբ, երբ նման շփումը չի համապատասխանում երեխայի լավագույն շահերին։
3. Խնամակալի (հոգաբարձուի) քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Քաղաքացիական օրենսգրքով:
4. Խնամակալն ու հոգաբարձուն խնամակալության (հոգաբարձության) տակ գտնվող երեխայի նկատմամբ խնամակալության և հոգաբարձության պարտականությունները կատարում են անհատույց։
(136-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-10-Ն, լրաց., փոփ. 22.10.25 ՀՕ-363-Ն)
(22.10.25 ՀՕ-363-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)