Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Այս հոդվածն ուժը կորցրել է -ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ԾՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԶԱՎԱԿՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 9 · ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍԵՐՄԱՆ ՓԱՍՏԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

Հոդված 35. Երեխայի սերման փաստի հաստատումը

գործող խմբագրությունուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 35. Երեխայի սերման փաստի հաստատումը

1. Երեխայի սերումը մորից (մայրությունը) հաստատվում է երեխայի՝ բժշկական կազմակերպությունում տվյալ մորից ծնված լինելու փաստը հավաստող փաստաթղթերի, իսկ եթե երեխան ծնվել է բժշկական կազմակերպությունից դուրս՝ համապատասխան բժշկական փաստաթղթերի, վկաների հայտարարությունների կամ այլ ապացույցների հիման վրա։

2. Միմյանց հետ ամուսնության մեջ գտնվող անձանցից, ինչպես նաև ամուսնալուծությունից կամ ամուսնությունն անվավեր ճանաչելուց հետո կամ երեխայի մոր ամուսնու մահվան պահից երեք հարյուր օրվա ընթացքում երեխա ծնվելու դեպքում երեխայի հայր է ճանաչվում երեխայի մոր ամուսինը (նախկին ամուսինը), եթե այլ բան չի ապացուցվել։ Երեխայի մոր ամուսնու (նախկին ամուսնու) հայրությունը հավաստվում է նրանց ամուսնության պետական գրանցումով։ 2.1. Երեխայի նկատմամբ հայրության ճանաչումը երեխայի կենսաբանական հայր չհանդիսացող անձի կողմից արգելվում է: Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու միջոցով ծնված երեխայի սերման փաստը որոշվում է կնքված պայմանագրի և ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) հետազոտության հիման վրա: 3. Երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող անձի հայրությունը որոշվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում կատարող մարմնում՝ երեխայի հոր (կենսաբանական հոր) և մոր համատեղ դիմումի հիման վրա: Մոր մահվան կամ դատարանի կողմից երեխայի մորն անգործունակ, մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու կամ նրան ծնողական իրավունքներից զրկելու դեպքում երեխայի հայրությունը որոշվում է որպես երեխայի կենսաբանական հայր ներկայացած անձի դիմումի և նրանից երեխայի սերված լինելը հիմնավորող ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) հետազոտության արդյունքների հիման վրա կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով: 4. (մասն ուժը կորցրել է 19.01.21 ՀՕ-67-Ն)

(35-րդ հոդվածը խմբ. 08.02.11 ՀՕ-46-Ն, փոփ., լրաց. 19.01.21 ՀՕ-67, լրաց., խմբ. 22.10.25 ՀՕ-363-Ն)

(22.10.25 ՀՕ-363-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

&#9878Հոդված 36. Հայրությունը դատական կարգով որոշելը

Ամուսնության մեջ չգտնվող ծնողներից երեխա ծնվելու դեպքում, եթե բացակայում է ծնողների համատեղ դիմումը կամ երեխայի հոր դիմումը, ապա որոշակի անձից երեխայի սերված լինելու փաստը (հայրությունը) որոշվում է դատական կարգով՝ համապատասխանաբար ծնողներից մեկի կամ մոր, երեխայի խնամակալի (հոգաբարձուի), կամ այն անձի դիմումի հիման վրա, որի խնամքին է գտնվում երեխան, իսկ երեխայի չափահաս դառնալուց հետո՝ վերջինիս ներկայացրած դիմումի հիման վրա։ Այս դեպքում դատարանը հաշվի է առնում ցանկացած ապացույց, որը ստույգ հաստատում է, որ տվյալ երեխան սերվել է որոշակի այդ անձից:

&#9878Հոդված 37. Հայրության ճանաչման փաստի դատական հաստատումը

Իրեն երեխայի հայր ճանաչած, բայց երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող անձի մահվան դեպքում վերջինիս որպես երեխայի հայր ճանաչելու (հայրության) փաստը կարող է հաստատվել դատական կարգով՝ քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված նորմերով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։