Հոդված 72. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար ալիմենտի բռնագանձումը և օգտագործումը
Հոդված 72. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար ալիմենտի բռնագանձումը և օգտագործումը
1. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար ալիմենտը բռնագանձվում է սույն օրենսգրքի 69-71-րդ հոդվածներին համապատասխան և վճարվում է երեխաների խնամակալին (հոգաբարձուին):
2. Առանց ծնողական խնամքի մնացած և շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպությունում գտնվող երեխաների համար ծնողներից բռնագանձվող ալիմենտները փոխանցվում են այդ կազմակերպությունների հաշվին, որտեղ դրանք հաշվառվում են յուրաքանչյուր երեխայի համար առանձին:
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված կազմակերպություններն այդ գումարները պահում են երեխայի անվամբ բացված բանկային հաշվին: Ալիմենտի գումարի շրջանառությունից ստացված եկամտի հիսուն տոկոսն օգտագործվում է նշված կազմակերպություններում երեխաների ապրուստը հոգալու համար: Կազմակերպությունում երեխայի խնամքն օրինական հիմքերով դադարեցնելու կամ ավարտվելու դեպքում նրա անունով ստացված ալիմենտի գումարը և այդ գումարի շրջանառությունից ստացված եկամտի հիսուն տոկոսը փոխանցվում են երեխայի անվամբ՝ շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպության դիմումի հիման վրա բացված բանկային հաշվին:
(72-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-10-Ն, խմբ., լրաց. 22.10.25 ՀՕ-363-Ն)
(22.10.25 ՀՕ-363-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)