Գլուխ 4 · ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Հոդված 17. Խորհրդի կազմավորումը և նպատակը
Հոդված 17. Խորհրդի կազմավորումը և նպատակը
1. Խորհուրդը կազմավորվում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասի համաձայն:
2. Խորհրդի նպատակն է աջակցել Կառավարությանը երկրի կլիմայական քաղաքականության մշակման և իրականացման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային պայմանագրերով ստանձնված պարտավորությունների ու հանձնառությունների կատարման գործընթացներում: