Գլուխ 2 · ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ
Հոդված 7. Կլիմայական քաղաքականության բաղադրիչները
Հոդված 7. Կլիմայական քաղաքականության բաղադրիչները
1. Կլիմայական քաղաքականության բաղադրիչներն են՝
1) Ազգային մակարդակով սահմանված հանձնառությունները.
2) ջերմոցային գազերի ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ ռազմավարությունը.
3) կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիրը.
4) կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության գործողություններ կամ մոտեցումներ ներառող ոլորտային, տարածքային զարգացման ռազմավարություններն ու համայնքի հնգամյա զարգացման ծրագրերը: