Անցնել բովանդակությանը
Գլուխ 7 · ՉԱՓՈՒՄՆԵՐԸ, ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄԸ

Հոդված 29. Կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելիությունների ու հարմարվողականության մշտադիտարկումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 29. Կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելիությունների ու հարմարվողականության մշտադիտարկումը

1. Կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելիությունների ու հարմարվողականության գործողությունների տվյալների շտեմարանում երկամյա պարբերականությամբ տարեկան կտրվածքով ներառվում են տվյալներ կլիմայի փոփոխության հարմարվողականության ոլորտում երկրի սահմանած նպատակադրումների ուղղությամբ առաջընթացի, իրականացվող քաղաքականությունների, պլանների, ծրագրերի, միջոցառումների և գործողությունների, դրանց ընթացիկ ու վերջնական արդյունքների մասին:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված տվյալների շտեմարանում ներառելու նպատակով իրենց կողմից իրականացվող քաղաքականությունների, պլանների, ծրագրերի, միջոցառումների և գործողությունների, դրանց ընթացիկ ու վերջնական արդյունքների վերաբերյալ լիազոր մարմնին տվյալներ են տրամադրում՝

1) պետական կառավարման համակարգի մարմինները.

2) տարածքային կառավարման մարմինները.

3) տեղական ինքնակառավարման մարմինները:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված սուբյեկտները նշված տվյալները ներկայացնում են լիազոր մարմին ամենամյա պարբերականությամբ:

4. Կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելիությունների ու հարմարվողականության գործողությունների մշտադիտարկման կարգը հաստատում է Կառավարությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։