Գլուխ 7 · ՉԱՓՈՒՄՆԵՐԸ, ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄԸ
Հոդված 31. Որակի վավերացումը (վալիդացումը) և որակի ստուգումը (վերիֆիկացումը)
Հոդված 31. Որակի վավերացումը (վալիդացումը) և որակի ստուգումը (վերիֆիկացումը)
1. Որակի վավերացման (վալիդացման) և որակի ստուգման (վերիֆիկացման) միջոցով ապահովվում են չափումների, հաշվետվողականության և հավաստագրման համակարգում ներառվող տվյալների լիարժեքությունը, ամբողջականությունը, արժանահավատությունը և համադրելիությունը:
2. Չափումների, հաշվետվողականության և հավաստագրման համակարգում ներառվող տվյալների և հաշվետվությունների որակի վավերացումը (վալիդացումը) և որակի ստուգումը (վերիֆիկացումը) իրականացնում են հավատարմագրված ֆիզիկական և իրավաբանական անձինք:
3. Որակի վավերացում (վալիդացում) և որակի ստուգում (վերիֆիկացում) իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց հավատարմագրման կարգը սահմանում է լիազոր մարմինը: