Գլուխ 6 · ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐԻՉ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ
Հոդված 23. Ջերմոցային գազերի արտանետման թույլտվությունը
Հոդված 23. Ջերմոցային գազերի արտանետման թույլտվությունը
1. Ջերմոցային գազեր արտանետող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պետք է ստանան ջերմոցային գազերի արտանետման թույլտվություն, եթե նրանց կողմից ջերմոցային գազերի արտանետումների կանխատեսվող ծավալը գերազանցում է Կառավարության սահմանած ջերմոցային գազերի արտանետման շեմը:
2. Ջերմոցային գազերի արտանետման շեմը սահմանվում և ջերմոցային գազերի արտանետման թույլտվության տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են մթնոլորտային օդի պահպանության մասին օրենսդրությամբ: