Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ

Հոդված 9. Ջերմոցային գազերի ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ ռազմավարությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. Ջերմոցային գազերի ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ ռազմավարությունը

1. Ջերմոցային գազերի ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ ռազմավարությունը սահմանում է ջերմոցային գազերի արտանետումների կրճատման երկարաժամկետ սցենար կամ սցենարներ ջերմոցային գազերի զուտ զրոյական արտանետումներով տնտեսության անցման նպատակով:

2. Ջերմոցային գազերի ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ ռազմավարությունը ներառում է՝

1) երկարաժամկետ նպատակադրումներ և ջերմոցային գազերի արտանետումների կրճատման քանակական թիրախներ՝ ըստ սցենարների, առանձին ոլորտների և ամբողջ տնտեսության համար, որոնք ներառում են միջանկյալ թիրախներ.

2) սահմանված նպատակադրումների և թիրախների ապահովմանն ուղղված քաղաքականության ուղղություններ և գործողություններ՝ դրանց իրականացման համար պահանջվող ռեսուրսների գնահատմամբ.

3) մշտադիտարկման, գնահատման և հաշվետվողականության մեխանիզմ:

3. Ջերմոցային գազերի ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ ռազմավարությունը հաստատում է Կառավարությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։