Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 20. Կլիմայական ֆինանսավորման միջոցները և մեխանիզմները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20. Կլիմայական ֆինանսավորման միջոցները և մեխանիզմները

1. Կլիմայական ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցներից, միջազգային կազմակերպություններից, մասնավոր և այլընտրանքային ազգային կամ միջազգային աղբյուրներից ստացվող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներից:

2. Կլիմայական քաղաքականության իրականացման ֆինանսավորման մեխանիզմները ներառում են՝

1) բյուջետային ծրագրերը, վարկերը, փոխառությունները, երաշխիքները.

2) հանրային ներդրումային ծրագրերը, սուբվենցիաները.

3) պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում իրականացվող կլիմայական ծրագրերը.

4) միջազգային գործընկերների տրամադրած վարկերը և դրամաշնորհները.

5) միջազգային նպատակային ներդրումային հիմնադրամների տրամադրած դրամաշնորհները.

6) պարտատոմսերի թողարկումը և տեղաբաշխումը, վարկերի ներգրավումը և տրամադրումը.

7) մասնավոր ներդրումները, նվիրատվությունները.

8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ֆինանսավորման այլ մեխանիզմներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։