Գլուխ 7 · ՉԱՓՈՒՄՆԵՐԸ, ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄԸ
Հոդված 26. Չափումների, հաշվետվողականության և հավաստագրման համակարգը
Հոդված 26. Չափումների, հաշվետվողականության և հավաստագրման համակարգը
1. Թափանցիկության ընդլայնված շրջանակին ինտեգրվելու նպատակով Կառավարությունը ապահովում է չափումների, հաշվետվողականության և հավաստագրման համակարգի գործարկումն ու զարգացումը:
2. Չափումների, հաշվետվողականության և հավաստագրման համակարգի տվյալները հիմք են կոնվենցիայի քարտուղարություն ներկայացվող հաշվետվությունների՝ ազգային հաղորդագրության, թափանցիկության երկամյա զեկույցի, ջերմոցային գազերի արտանետումների կադաստրի հաշվետվության մշակման համար, ինչպես նաև կարող են օգտագործվել որոշումների ընդունման, պլանավորման, ներդրումների ներգրավման և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ նպատակներով: