Հոդված 10. Կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիրը
Հոդված 10. Կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիրը
1. Կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիրը սահմանում է կլիմայի փոփոխության հարմարվողականության սկզբունքները, կարիքները և գործողությունները, որոնք պետք է ներկառուցվեն կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելի ոլորտների և տարածքների զարգացման ռազմավարություններում և նպաստեն բնակչության, շրջակա միջավայրի, տնտեսության, բնակավայրերի ու ենթակառուցվածքների ու դիմակայունության ամրապնդմանը:
2. Կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիրը ներառում է՝
1) սոցիալ-տնտեսական իրավիճակի վերլուծությունն ու գնահատումը, որոնք պետք է վեր հանեն հիմնական խոցելի ոլորտներն ու ռիսկերը, հարմարվողականության կարիքները և խոչընդոտները.
2) կլիմայի փոփոխության ազդեցություններն առանձին ոլորտների վրա և համապատասխան խոցելի ոլորտներում հարմարվողականության մոտեցումները.
3) միջոցառումների ծրագիրը, իրականացման ժամկետները և պահանջվող ծախսային գնահատումը, ներառյալ ֆինանսական միջոցների ներգրավման մեխանիզմները.
4) մշտադիտարկման, գնահատման և հաշվետվողականության մեխանիզմը:
3. Կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատում է Կառավարությունը: