Հոդված 11. Կառավարության լիազորությունները կլիմայական քաղաքականության մշակման և իրականացման ոլորտում
Հոդված 11. Կառավարության լիազորությունները կլիմայական քաղաքականության մշակման և իրականացման ոլորտում
1. Կլիմայական քաղաքականության մշակման և իրականացման ոլորտում Կառավարության լիազորություններն են՝
1) Ազգային մակարդակով սահմանված հանձնառությունների և դրա իրականացման ծրագրի հաստատումը.
2) կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագրի և միջոցառումների ցանկի հաստատումը.
3) ջերմոցային գազերի ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ ռազմավարության հաստատումը.
4) ազգային, ոլորտային, տարածքային զարգացման ռազմավարություններում և համայնքային զարգացման ծրագրերում կլիմայական քաղաքականության ներկառուցման կարգի հաստատումը.
5) ոլորտային ռազմավարություններում կլիմայական քաղաքականության ներկառուցման համակարգումը.
6) կլիմայական ռիսկերի կառավարումը՝ կանխարգելումը, մեղմումը, հետևանքների վերացման, կորստի և վնասի հասցեագրման միջոցառումների պլանավորումը և իրականացման համակարգումը.
7) երկրի կլիմայական քաղաքականության նպատակադրումների, իրականացման ընթացքի ու արդյունքների վերաբերյալ Կառավարության տարեկան հաշվետվությունը մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունիսի 10-ը Ազգային ժողով ներկայացնելը.
8) ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման և կադաստրի վարման կարգի հաստատումը.
9) ջերմոցային գազերի արտանետումների մեղմման քաղաքականությունների և միջոցառումների մշտադիտարկման կարգի հաստատումը.
10) կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելիությունների ու հարմարվողականության, կորստի և վնասի հասցեագրման գործողությունների մշտադիտարկման կարգի հաստատումը.
11) Հայաստանի Հանրապետության կողմից կոնվենցիայի և համաձայնագրի իրականացման համար ստացված կլիմայական ֆինանսավորման, տեխնոլոգիաների փոխանցման, կարողությունների զարգացման ծրագրերի մշտադիտարկման կարգի հաստատումը.
12) կլիմայական քաղաքականության նպատակադրումների, իրականացման ընթացքի ու արդյունքների հանրայնացման աշխատանքների համակարգումը: