Հոդված 12. Լիազոր մարմնի լիազորությունները կլիմայական քաղաքականության մշակման և իրականացման ոլորտում
Հոդված 12. Լիազոր մարմնի լիազորությունները կլիմայական քաղաքականության մշակման և իրականացման ոլորտում
1. Կլիմայական քաղաքականության մշակման և իրականացման ոլորտում լիազոր մարմնի լիազորություններն են՝
1) Ազգային մակարդակով սահմանված հանձնառությունների և դրա իրականացման ծրագրի մշակումը և սահմանված կարգով խորհրդի և Կառավարության քննարկմանը ներկայացումը.
2) կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագրի և միջոցառումների ցանկի մշակումը և սահմանված կարգով խորհրդի և Կառավարության քննարկմանը ներկայացումը.
3) ջերմոցային գազերի ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ ռազմավարության մշակումը և սահմանված կարգով խորհրդի և Կառավարության քննարկմանը ներկայացումը.
4) ազգային, ոլորտային, տարածքային զարգացման ռազմավարություններում և համայնքային զարգացման ծրագրերում կլիմայական քաղաքականության ներկառուցման կարգի մշակումը և սահմանված կարգով խորհրդի և Կառավարության քննարկմանը ներկայացումը.
5) կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության միջոցառումների իրականացմանը նպաստող ոլորտային և տարածքային ծրագրերի, հանձնառությունների, գործողությունների պլանների, ֆինանսավորման ծրագրերի և ճանապարհային քարտեզների մշակմանը մասնակցությունը.
6) իր իրավասությունների շրջանակում կլիմայական ռիսկերի կանխարգելմանը, մեղմմանը, հետևանքների վերացմանը, կորստի և վնասի հասցեագրման միջոցառումների պլանավորմանը մասնակցությունը.
7) երկրի կլիմայական քաղաքականության նպատակադրումների, իրականացման ընթացքի ու արդյունքների վերաբերյալ Կառավարության տարեկան հաշվետվության նախապատրաստումը և մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 30-ը խորհրդի քննարկմանը և մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մայիսի 15-ը Կառավարություն ներկայացումը.
8) ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման և կադաստրի վարման կարգի մշակումը և սահմանված կարգով խորհրդի և Կառավարության քննարկմանը ներկայացումը.
9) ջերմոցային գազերի արտանետումների մեղմման քաղաքականությունների և միջոցառումների մշտադիտարկման կարգի մշակումը և սահմանված կարգով խորհրդի և Կառավարության քննարկմանը ներկայացումը.
10) կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելիությունների ու հարմարվողականության, կորստի և վնասի հասցեագրման գործողությունների մշտադիտարկման կարգի մշակումն ու սահմանված կարգով խորհրդի և Կառավարության քննարկմանը ներկայացումը.
11) Հայաստանի Հանրապետության կողմից կոնվենցիայի և համաձայնագրի իրականացման համար ստացված կլիմայական ֆինանսավորման, տեխնոլոգիաների փոխանցման, կարողությունների զարգացման ծրագրերի մշտադիտարկման կարգի մշակումը և սահմանված կարգով խորհրդի և Կառավարության քննարկմանը ներկայացումը.
12) կլիմայական քաղաքականության նպատակադրումների, իրականացման ընթացքի ու արդյունքների հանրայնացման աշխատանքներին մասնակցությունը.
13) կոնվենցիայի և համաձայնագրի ներքո ազգային զեկույցների և հաշվետվությունների նախագծերի նախապատրաստումը, սահմանված կարգով խորհրդի քննարկմանը և կոնվենցիայի քարտուղարություն դրանց ներկայացումը.
14) կլիմայական քաղաքականության մշակման և իրականացման նպատակով ֆինանսավորում կամ այլ տեսակի աջակցություն տրամադրող միջազգային կազմակերպությունների, ֆոնդերի և այլ կառույցների հետ հարաբերություններում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Կառավարության անունից հանդես գալը.
15) Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրում ընդգրկված կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության վերաբերյալ ռազմավարական և ծրագրային փաստաթղթերի ու նորմատիվ իրավական ակտերի նախագծերում կլիմայական քաղաքականության ներկառուցման վերաբերյալ առաջարկություններ ու դիտողություններ ներկայացնելը, ինչպես նաև այդ իրավական ակտերի նախագծերը խորհրդի քննարկմանը ներկայացումը.
16) հանրային կլիմայական ծախսերի և ինստիտուցիոնալ զեկույցի մշակումն ու խորհրդի քննարկմանը ներկայացումը.
17) չափումների, հաշվետվողականության և հավաստագրման համակարգի ընթացիկ ղեկավարումը, դրա կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը.
18) որակի վավերացում (վալիդացում) և որակի ստուգում (վերիֆիկացում) իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց հավատարմագրման կարգի սահմանումը.
19) չափումների, հաշվետվողականության և հավաստագրման համակարգում ներառվող տվյալները և հաշվետվություններն ստուգող ֆիզիկական և իրավաբանական անձանց ռեեստրի վարումը և հրապարակումը.
20) ջերմոցային գազերի արտանետման թույլտվություն ունեցող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից արտանետված ջերմոցային գազերի գույքագրումը.
21) չափումների, հաշվետվողականության և հավաստագրման համակարգի տվյալների հավաքագրման, մշակման, ամփոփման, պաշտպանության, արխիվացման ապահովումը.
22) կլիմայական քաղաքականության շրջանակներում իրավական ակտերի նախագծերի մշակումը և սահմանված կարգով խորհրդի և Կառավարության քննարկմանը ներկայացումը: