Գլուխ 3 · ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Հոդված 13. Պետական կառավարման համակարգի այլ մարմինների լիազորությունները կլիմայական քաղաքականության մշակման և իրականացման ոլորտում
Հոդված 13. Պետական կառավարման համակարգի այլ մարմինների լիազորությունները կլիմայական քաղաքականության մշակման և իրականացման ոլորտում
1. Կլիմայական քաղաքականության մշակման և իրականացման ոլորտում պետական կառավարման համակարգի այլ մարմինների լիազորություններն են՝
1) կլիմայական քաղաքականության ներկառուցումը ոլորտային ռազմավարություններում՝ Կառավարության սահմանած կարգով.
2) կլիմայական քաղաքականության բաղադրիչների ու ոլորտային ռազմավարությունների իրականացումը՝ իրենց լիազորությունների շրջանակներում.
3) սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված հաշվետվության նախապատրաստմանը մասնակցությունը: