Գլուխ 3 · ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Հոդված 15. Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները կլիմայական քաղաքականության մշակման և իրականացման ոլորտում
Հոդված 15. Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները կլիմայական քաղաքականության մշակման և իրականացման ոլորտում
1. Կլիմայական քաղաքականության մշակման և իրականացման ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններն են՝
1) համայնքի հնգամյա զարգացման ծրագրում կլիմայական քաղաքականությունից բխող կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության գործողությունների և մոտեցումների ներկառուցումը՝ Կառավարության սահմանած կարգով.
2) համայնքի վրա ուղղակի կամ անուղղակի ազդեցություններ ունեցող կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության բաղադրիչներ ներառող իրավական ակտերի մշակման գործընթացին մասնակցությունը և գրավոր դիրքորոշում ներկայացնելը.
3) սահմանված կարգով խորհրդի աշխատանքներին մասնակցությունը: