Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Հոդված 18. Խորհրդի իրավասությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18. Խորհրդի իրավասությունները

1. Խորհրդի իրավասություններն են՝

1) կոնվենցիայից, համաձայնագրից և Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող՝ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման ընթացքի և արդյունքների գնահատումը և ըստ անհրաժեշտության՝ առաջարկություններ ներկայացնելը, այդ թվում՝ կլիմայական քաղաքականության բաղադրիչների վերանայման վերաբերյալ.

2) կոնվենցիայի և համաձայնագրի ներքո ազգային զեկույցների և հաշվետվությունների նախագծերի քննարկումը.

3) կլիմայական քաղաքականության նպատակադրումների, իրականացման ընթացքի ու արդյունքների վերաբերյալ Կառավարության տարեկան հաշվետվության քննարկումը և դրա վերաբերյալ եզրակացություններ ու առաջարկություններ ներկայացնելը.

4) Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրում ընդգրկված կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության վերաբերյալ ռազմավարական և ծրագրային փաստաթղթերի, նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ եզրակացություն տալը՝ լիազոր մարմնի առաջարկությամբ.

5) առաջիկա տարվա քաղաքականության գերակայությունների, պետական մարմիններին հատկացվելիք ֆինանսավորման կողմնորոշիչ չափաքանակների քննարկումը և դրանց վերաբերյալ եզրակացություն ներկայացնելը.

6) օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվելիք, ինչպես նաև արտաքին և ներքին այլ աղբյուրներից ստացվելիք վարկային և դրամաշնորհային, այդ թվում՝ տեխնիկական աջակցության միջոցների, ինչպես նաև այլ փոխառությունների հաշվին իրականացվելիք կլիմայի փոփոխության մեղմմանը և հարմարվողականությանն առնչվող ծրագրային նախաձեռնությունների քննարկումը և եզրակացություններ ներկայացնելը.

7) կլիմայական քաղաքականության մասով Հայաստանի Հանրապետության համար նոր միջազգային պարտավորություններ առաջացնող կամ հանձնառություններ ենթադրող միջազգային պայմանագրերի նախագծերի և նախաձեռնությունների քննարկումը և եզրակացություն ներկայացնելը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։