Գլուխ 6 · ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐԻՉ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ
Հոդված 24. Ածխածնի գնագոյացման գործիքները
Հոդված 24. Ածխածնի գնագոյացման գործիքները
1. Ածխածնի գնագոյացման գործիքները կլիմայական քաղաքականության իրականացման համար կիրառվող տնտեսական մեխանիզմներ են, որոնց միջոցով ջերմոցային գազերի արտանետումների համար սահմանվում է գին՝ ածխածնի հարկ նախատեսելու կամ ջերմոցային գազերի արտանետումների ծավալի վրա սահմանափակման կիրառմամբ արտանետումների առևտրի համակարգ ձևավորելու միջոցով:
2. Ածխածնի գնագոյացման գործիքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են ներդրվել ամբողջական, մասնակի կամ համակցված տարբերակներով, գործողության մեջ մտնել փուլային կամ հետաձգված ժամկետների սահմանմամբ՝ հաշվի առնելով կլիմայական քաղաքականության առաջնահերթությունները, կլիմայական հանձնառությունները և սահմանված թիրախների հասանելիությունը: