Անցնել բովանդակությանը
Գլուխ 7 · ՉԱՓՈՒՄՆԵՐԸ, ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄԸ

Հոդված 28. Կլիմայի փոփոխության մեղմման քաղաքականությունների և միջոցառումների մշտադիտարկումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 28. Կլիմայի փոփոխության մեղմման քաղաքականությունների և միջոցառումների մշտադիտարկումը

1. Կլիմայի փոփոխության մեղմման քաղաքականությունների և միջոցառումների վերաբերյալ տվյալների շտեմարանում երկամյա պարբերականությամբ տարեկան կտրվածքով ներառվում են տվյալներ քաղաքականությունների, պլանների, ծրագրերի, միջոցառումների և գործողությունների վերաբերյալ, որոնք ուղղված են ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը կամ կլանիչների զարգացմանը ըստ մեղմման ոլորտների, այդ թվում՝ Ազգային մակարդակով սահմանված հանձնառություններում սահմանված թիրախների ներքո:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված տվյալների շտեմարանում ներառելու նպատակով իրենց կողմից իրականացվող քաղաքականությունների և միջոցառումների վերաբերյալ լիազոր մարմնին տվյալներ են տրամադրում՝

1) պետական կառավարման համակարգի մարմինները.

2) տարածքային կառավարման մարմինները.

3) տեղական ինքնակառավարման մարմինները:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված սուբյեկտները կլիմայի փոփոխության մեղմման քաղաքականությունների և միջոցառումների վերաբերյալ տվյալները ներկայացնում են լիազոր մարմին ամենամյա պարբերականությամբ:

4. Ջերմոցային գազերի արտանետումների մեղմման քաղաքականությունների և միջոցառումների մշտադիտարկման կարգը հաստատում է Կառավարությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։